Հայաստանը կարևորում է Դանիայի հետ գործընկերային հարաբերություն­ների շարունակական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

l-0x0wh-786x458z-1

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Դանիայի հետ գործընկերային հարաբերություն­ների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով»:

--00—ՅՄ