Ինչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ը բժշկական գաղտնիք համարվող տվյալները պաշտպանին փոխանցելու մասին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանի դիրքորոշումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ․

Պաշտպանի դիրքորոշումը բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։

Դիրքորոշմամբ հատուկ ընդգծվում է առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները Պաշտպանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ գործառույթների արդյունավետ իրականացման համար, ինչը բխում է Պաշտպանի լիազորությունների արդյունավետ իրականացմանը վերաբերելի միջազգային և ներպետական չափանիշներից։

Պաշտպանի ամբողջական դիրքորոշումը՝ հղմամբ։

--00—ՍՊ