Քաղաքացին կեղծ խոստում է տվել, հափշտակել է Ստեփանակերտի բնակչուհու ավտոմեքենան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Արցախի քկ

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել նույն քաղաքի 1990թ. ծնված բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, գումարը հետ վերադարձնելու կեղծ խոստում տալով Ստեփանակերտ քաղաքի 1999թ. ծնված բնակչուհուց 600.000 ՀՀ դրամ գումարով վաճառվող «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենան ստանալու և հափշտակելու, որից հետո 150.000 ՀՀ դրամ գումարով ավտոմեքենաների քանդման կետում վաճառելու և վերջինիս խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՍՊ