Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

սգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բաքվի բարբարոսական վարչախմբի գերության մեջ գտնվող մեր տղաների մասին թշնամու քարոզչության հերթական նյութը ստիպում է կրկին խորհել մեր՝ որպես պետություն և ազգ, ամոթի մասին։

Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայաստանցի և հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք, քանզի դա թաթախված է մարդկության և մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ, և բացի ամեն ինչից, ուղղակի ամոթալի է այդ ձեռքը սեղմելը։

--00—ՍՊ