Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

աֆ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը խարհրդակցություն է անցկացրել էներգետիկ և անվտանգության հարցերի շուրջ․

«Հերթական խորհրդակցության ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուների և մասնագետների հետ քննարկվել է Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված ծրագիրը: Այն արժանացել է հավանության, որից հետո իմ կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է պետնախարարի հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ