Գևորգ Պապոյանը գործուղվել է Ալմաթի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

ադ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 2-ին կարգադրություն է ստորագրել․

«1. Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի (EAG) Խորհրդարանականների երկրորդ համաժողովին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 5-7-ը Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

--00—ՍՊ