Թուրքական մեդիայում անորոշ է մնում այն հարցը, թե ով է լինելու ԶՈւ գլխավոր շտաբի պետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Screenshot_1

Հունիսի 3-ին Թուրքիայում նորանշանակ կառավարության կազմի հրապարակումից հետո թուրքական մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն հարցը, թե ովքեր են զբաղեցնելու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ստամբուլի նահանգապետի և ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնները, գրում է Ermenihaber.am-ը։

Սակայն, ի տարբերություն կառավարության կազմի մասին շրջանառվող տարբեր տեսակետների, խնդրո առարկա նշանակումների հարցն ավելի մշուշոտ է, այն է՝ հնարավոր և ոչ մի թեկնածուի անուն չի շրջանառվում:

Միայն մեկ օրինաչափություն է առաջ քաշվում, այն էլ պաշտպանության ոլորտում նշանակումների հետ կապված, ըստ որի՝ Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերը նախկին նախարար Հուլուսի Աքարի օրինակով ևս այդ պաշտոնին է նշանակվել գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

Մանրամասն՝ սկզբնազբյուր կայքում։

--00—ՅՄ