FLYONE ARMENIA-ն տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթների մեկնարկը․ շաբաթական 4 չվերթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

photo_2023-06-06_11-29-06

FLYONE ARMENIA hայկական ազգային ավիաընկերությունը հունիսի 6-ից տվել է Երևան - Թեհրան - Երևան երթուղով կանոնավոր չվերթների մեկնարկը: Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

bghg

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։

FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն ու մեկնարկի կապակցությամբ նշեց. «Հայկական FLYONE ARMENIA ազգային բյուջետային ավիաընկերության կողմից Երևան-Թեհրան-Երևան ուղիղ չվերթների մեկնարկը սպասված էր, և վստահ ենք, որ այս նոր ուղղությունը կլինի նույնքան պահանջված, որքան FLYONE ARMENIA ավիաընկերության՝ շուրջ երկու տասնյակի հասնող ճամփորդական ուղղությունները:

nhng

Նոր չվերթը հարմարավետ տրանսպորտային այլընտրանք կստեղծի Երևանի և Թեհրանի միջև՝ հնարավորություն տալով խթանելու մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ամուր կապերը»։

--00—ՅՄ