Իբրահիմ Քալընը՝ թուրքական հետախուզության նոր ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

l-QJvN3MEYz8

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին նշանակել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Էրդողանը Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակել է Իբրահիմ Քալընին»,-փոխանցում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Քալընը 2014 թվականի դեկտեմբերից զբաղեցնում էր Էրդողանի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններին միջազգային տարբեր թեմաներով, ներառյալ՝ Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի։

Քալընը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և արցախյան հակամարտության գործընթացում՝ հարցերը պարբերաբար քննարկելով օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

--00—ՅՄ