Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

60a3d617-88ca-4226-ad78-7fc4d2445465.jpg

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում մանկապարտեզում առկա սննդամթերքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, անհամապատասխաննություններ չեն հայտնաբերվել։ Չեն հայտնաբերվել նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

--00--ԶՀ