Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի երկրպագուների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

8b01a711acd2e489fd35699bfc06e81d

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024 ընտրական փուլի հերթական խաղերից առաջ բաց մարզում կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին:

Հունիսի 16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին:

D խմբի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո 4 միավորով գլխավորում է Ուելսի հավաքականը։ Խորվաթիայի հավաքականը, որը ևս 4 միավոր ունի, երկրորդ հորիզոնականում է։

Հայաստանի և Լատվիայի հավաքականները միավոր չունեն, Հայաստանի հավաքականը խմբում երրորդն է, իսկ Լատվիան եզրափակում է աղյուսակը։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները մեկ խաղ պակաս են անցկացրել։

--00—ՅՄ