Ջերմաստիճանը կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

nstaran-anzrev-dzyun-1.png

Հանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունիսի 6-ի կեսօրից հետո, 7-ին, 10-11-ը սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

--00--ԶՀ