Վարչական ներգործության միջոցներ են կիրառվում նաև տնտեսվարողների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

w1900_h1238_x1500_y977_DPA_bfunk_dpa_5F993C007D03D117-b267b92babfaffe1-1

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է ավելի քան 5500 մարդ:

Հիվանդացության և մահացության կանխարգելման նպատակով հանրապետությունում կիրառվում են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, 2020 թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը.» ենթակետի (ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 15-ից) համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում:

Այս դրույթի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթակա ինչպես խախտող ֆիզիկական անձինք (հաճախորդները), այնպես էլ պաշտոնատար անձինք:

Օրինակ՝ սննդի օբյեկտում կազմակերպչական և կառավարչական լիազորություններով օժտված անձը, որպես պաշտոնատար անձ, ենթակա է վարչական պատասխանատվության, եթե հաճախորդը կամ այլ անձ խախտել է օրենքը:

Տնտեսվարողներին հորդորում ենք հետամուտ լինել օրենքի պահանջների կատարմանը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և ուղղված են քաղաքացու ու հասարակության առողջության պահպանմանը:

--00—ՅՄ