Բայրամովը ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հետպատերազմյան հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Screenshot_12

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կլոր սեղան քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական թվիթերի էջից։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությամբ ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկմանը։

Արդյունավետ քննարկումներ են ծավալվել ԵԱՀԿ-ի համագործակցության օրակարգի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետպատերազմյան շրջանին վերաբերող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ