Զոդի կարմրջի հարևանությամբ բախվել են KamAZ-ը, Hyundai Sonata-ն ու Ford Transit-ը․ կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

2d685d36-62a0-4971-a1a1-f6eb4de76659.jpg

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողորդին հայտնի՝ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata, Ford Transit մակնիշի ավտոմեքենաներն ու KamAZ մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով՝ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ KamAZ-ը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը և նրանով դիզվառելիք էին տեղափոխում։

--00--ԶՀ