Արսեն Թորոսյանը քննարկում է մեքենաների դեղատուփի պարունակության հարցը․ դիմել է Ավանեսյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

թորոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակության հարցին․

«Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին` խնդրելով քննարկել դրանք:

Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը:

Նախարարներին ուղարկված գրություններս տեղադրում եմ այս գրառմանը կից և զարգացումների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»։

դեղատուփ
դեղատուփ
Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանի վերջին առաջարկը կապված էր մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հարցին։ Ըստ պատգամավորի առաջարկի՝ վարորդներին կոչ էր արվել հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։

--00--ՍՊ