Ուշադրություն․ Կապան-Քաջարան հատվածի առավել վտանգավոր հատվածներում քարաթափման աշխատանքներ կկատարվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

քարաթափում

ՆԳՆ Փրկարար ծառայությունը իրազեկում է․

Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

--00--ՍՊ