Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ պայմանագրի 3 տարաձայնությունները լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

dsg

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում անցկացված հայ-ադրբեջանական բանակցություններից.

Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ խաղաղության պայմանագրի 3 ոլորտներում տարաձայնությունները լուծելու համար, փոխանցում է APA-ն․

«Տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանի տարածքում հայ զինվորականների անօրինական ներկայությանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն, Ղարաբաղյան տարածաշրջանի հայ բնակիչների հետ երկխոսության խոչընդոտմանը»,- նշել է նա։

 

--00--ՍՊ