Արցախում՝ բնակելի տան բակում, օձ է հայտնաբերվել․ ժամանել են հրշեջ-փրկարար ծառայողներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

արցախ

Հունիսի 6-ին ժամը 18:28-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Գագարինի փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ հաղորդագրությունից։ 

Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարար մասի ծառայողները։

Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

--00--ՍՊ