ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում առնվազն 7 մարդ անհետ կորել է ՀԷԿ-ի կոնստրուկցիաների փլուզման և դրա հետևանքով ջրամբարից ջրի անվերահսկելի բացթողումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ТАСС-ին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
«Յոթ հոգի, որոնց մասին մենք հստակ գիտենք», - ասել է նա՝ պատասխանելով անհայտ կորածների թվի մասին հարցին։
Ըստ ТАСС-ի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Նովայա Կախովկայում ջրի մակարդակը հասել է 12 մետրի, հեղեղվել է 14 բնակավայր:
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ