Հրդեհ Երևանում հայտնի «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի տարածքում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Screenshot_3

Այսօր՝ հունիսի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 2/2 հասցեում գործող «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։Պարզվել է՝ այրվել են փայտե ապրանքներ։ Հրդեհի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

--00—ՅՄ