Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

cf0d4d92-eb00-4137-88bf-9ca95b2bf526.jpg

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, որով Գոհար Դարբինյանն ազատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գոհար Դարբինյանին 2023 թվականի հունիսի 16-ից ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

--00--ԶՀ