Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1112724

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել», - ասել է նա:

Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ