Հայկական ոչ մի բանկ չի սպասարկում ՌԴ-ի համար ապրանքներ ձեռք բերելու փոխանցումները․ ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Screenshot_10

Տարեսկզբից հայկական բանկերը չեն իրականացրել այն դրամական փոխանցումները, որոնք նախատեսված են ՌԴ-ի ցանկացած տեսակի ապրանք ձեռք բերելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է երկրի խոշորագույն բանկերից մեկի բարձրաստիճան աշխատակիցը։

Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը, պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերից խուսափելու համար, սկսել են արգելափակել սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, հեռահաղորդակցային սարքավորումների և այլ էլեկտրոնիկայի վճարումը Ռուսաստանի իրավաբանական անձանց համար։

«Մեր բանկը 5-6 ամիս է, ինչ գումար չի փոխանցում Հայաստանի տարածքով Ռուսաստան ապրանքներ տանելու համար։ Կապ չունի, թե ինչ ապրանք է, կլինի դա ատամի խոզանակ, թե պատժամիջոցների տակ հայտնված ապրանք։

Ինչ վերաբերում է նախորդ տարվան, այն ժամանակ մենք փոխանցումներ չենք արել պատժամիջոցային ապրանքների գնման համար։

Օրինակ, եթե ատամի խոզանակ լիներ, փոխանցում արվում էր, բայց այս տարի արդեն չեն անում։ Բանկից բանկ դա փոփոխվում է, բայց մեր բանկերից ընդհանրապես որևէ մեկը դա չի անում և չի անի»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

--00—ՅՄ