Որևէ հարևան չպետք է խախի ՀՀ տարածքային ամբողջականությունը․ ԳԴՀ պաշտոնյան այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

ե

Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների. ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Հունիսի 7-ին Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

--00—ԱՊ