ՄԻՊ արձագանքման արդյունքում համայնքապետարանը նորոգել է բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

052cd29d-c058-4e1c-8cbe-3cda50dafd56.jpg

Քաղաքացին զանագահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել, որ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը պայթել է, որի հետևանքով ջուրը հոսում է՝ վնասելով բնակիչների տները։

Ըստ քաղաքացու՝ խնդրի կարգավորման նպատակով դիմել է համայնքապետարան, սակայն որևէ արձագանք չի ստացել։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել համայնքապետարանի իրավասու ներկայացուցչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու կողմից բարձրացված հարցը ստացել է դրական լուծում․ ջրամատակարարման խողովակը սեղմ ժամկետներում վերանորոգվել է։

--00--ԶՀ