Կոմունիկացիաների բացման հարցում կա առաջընթաց. Փաշինյանը՝ Միշուստինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

 

Անցած տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը, և այսօր, արձանագրում եմ, որ այն ինչի մասին խոսել ենք և պայմանավորվել՝ կյանքի են կոչվել։ Շատ ուրախ եմ դրա համար, քանի որ ներդրումային ակտիվություն է նկատվում, ինչպես նաև համատեղ ապրանքաշրջանառությունն է աճում, և դա շատ լավ օգնում է Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին Սոչիում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին, որը նախատեսված է մինչև հունիսի 9-ը:

Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին՝ նշելով, որ վերջին հանդիպումներին շոշափելի առաջընթաց է գրանցվել․ «Ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել այդ հարցում ՀՀ պատրաստակամությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ