Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ հրավիրվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Screenshot_14

Հունիսի 8-ին Թուրքիայի վերընտրված նախագահի ղեկավարությամբ տեղի է ունենալու ազգային անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու են նորակազմ կառավարության մի շարք անդամներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am–ը։

Ըստ թուրքական մամուլի՝ սպասվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քուրդ զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում  ու Իրաքում իրականացվող ռազմական օպերացիաները:

Նաև հնարավոր է  քննարկվեն  տարածաշրջանային և ազգային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում, Արևելյան միջերկրականում և Կիպրոսում տիրող իրավիճակը:

Հնարավոր է, որ քննարկվեն նաև Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները՝ կապված վերջինիս ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հետ: 

--00—ՅՄ