Մի խաբվեք, թե Պուտինը գովում է Փաշինյանին, դրա ծուխը ուրիշ տեղից է դուրս գալու. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Մի խաբվեք, թե Պուտինը գովում է Փաշինյանին, դրա ծուխը ուրիշ տեղից է դուրս գալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Քոչարյանի համոզմամբ, այս տարի խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, քանի որ հնարավոր չէ հասնել պայմանավորվածության այն դեպքում, երբ փայատերերից որևէ մեկը չի ստացել իր մասնաբաժինը։
 

Ըստ նրա՝ խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի մասին է, այսինքն` առանց այդ ուժային կենտրոնների համաձայնության հնարավոր չէ արդյունքի հասնել։ Քոչարյանի կարծիքով, այս իշխանությունը տապալել է ամեն ինչ, նրանք մանիպուլյացիայի են գնում՝ ներկայացնելով, թե ՀՀ-ն պահպանելու գինը Արցախ հանձնելն է։ Ըստ քաղտեխնոլոգի` մանիպուլյացիա է, երբ ասում են, թե այլընտրանք չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ