Միրզոյանը զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հայաստան-Թուրքիա

Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը, տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:

--00—ՍՊ