Արևմուտքը ոչ թե օգնում է Երևանին և Բաքվին լուծել խնդիրները, այլ բոլոր միջոցներով վնասում է ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Արևմուտքը ոչ թե ցանկանում է Հայաստանին ու Ադրբեջանին օգնել իսկապես լուծել առկա խնդիրները, այլ ամեն ինչ անել, որպեսզի վնասի Ռուսաստանին։ Այս մասին 24News-ի "Регион и мы" ռուսալեզու հաղորդման ժամանակ նշել է Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։ 

«Տեսեք, թե ինչ «կրեդիտային պատմություն» ունի Արևմուտքը նման խնդիրներ լուծելիս», - նկատել է նա։ 

ՌԴ դիվանագետը նաև խոսել է հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների, Հարավային Կովկասում ՌԴ դերակատարման, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական փոխհարաբերությունների ու ՀԱՊԿ-ի մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ