ՌԴ խաղաղապահները չեն կարող անել այն, ինչ ցանկանում են, ունեն սահմանափակ լիազորություններ. դիվանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հայաստանի մեղադրանքները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահներին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասով սուբյեկտիվ են, որովհետև խաղաղապահները չեն կարող անել այն, ինչ ուզում են, նրանք ունեն սահմանափակ լիազորություններ, որոնք պայմանավորված են Երևանի և Բաքվի դիրքորոշումներով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։ 

«Կարծում եմ, որ այդ մեղադրանքները սուբյեկտիվ են։ Բանն այն է, որ խաղաղապահներն ազատ չեն անել այն, ինչ ուզում են։ Խաղաղապահներն ունեն որոշակի լիազորություններ, որոնք համաձայնեցված են Հայաստանի և Ադրբեջանի հետ», - ասել է նա։ 

Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքում ադրբեջանակետ անցակետ տեղադրելուն, Նովիկովը նշել է, որ «ռուսական կողմը գտնվում է կապի մեջ երկու կողմերի հետ խնդիրը լուծելու համար»։ «Ռուսաստանը չունի կախարդական փայտիկ, իրավիճակը ոչ սովորական է, պետք է լինել անկեղծ՝ խնդրի լուծումը նույնպես սովորական չի լինելու», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ