Վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հերացի փողոցի որոշ հատվածներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

352060899_642316521079847_6364081815399023169_n.jpg

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման առկա խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, առաջին և երկրորդ երթևեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները և այլն:

Նշված խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

--00--ԶՀ