Կառավարությունը վաճառքի է հանել Ավանի գիտահետազոտական ինտիտուտի շենքն ու տարածքը՝ 322,5 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

f190396e-e312-4d5a-aa55-167b010d0dd3.jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց մրցույթով օտարել Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Ավան թաղամասի Խուդյակովի փողոց 1 գիտահետազոտական ինստիտուտ հասցեում գտնվող 1780.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.1176 հեկտար մակերեսով հողամասը:

Գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թվականի փետրվարի 23-ի դրությամբ կազմում է 322 500 000 ՀՀ դրամ։

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 195 600 000 դրամ։

Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 29 268 994 դրամ է:

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 322 500 000 դրամ։

Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝  16 125 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի  համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 628 560 դրամ գումարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի համարվում գույքի վաճառքի գնի մաս։

--00--ԶՀ