ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում կարճատև հանդիպում է ունեցել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Բրիտանական խորհրդարանում կարճատև հանդիպում ունեցա Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Լոնդոնը մեգապոլիս է, և հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև»,- գրել է Սիմոնյանը։
--00--ԶՀ