Նախագահը մասնակցել է Կոտայքի մարզի դատավորի երդման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Թորոսյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել:

--00—ԱՊ