Մանե Թանդիլյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու. «Ապրելու երկիրը» հրապարակեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Մենք քննարկեցինք և հաստատեցինք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մեր կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու ունենալը։ Այս մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։

Նա նշեց, որ իրենց այդ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ ակտիվ շփումների, նրանց հետ զրույցների, սոցիոլոգիական հարցումների, ֆոկուս խմբերի հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև իրենց կուսակիցների կարծիքների հիման վրա։

««Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Մանե Թանդիլյանը»,-հայտնեց Տիգրան Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ