ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, ականատես եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

2

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

3

«Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- նշված է գրառման մեջ։

 

--00—ԱՊ