Ադրբեջանի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված քննարկումները հետաձգվում են․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

14e1c41dff00aa3cfb9126ff56153ad8_M

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսված էր հունիսի 12-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:

--00—ՅՄ