Միշելն ու Էրդողանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

059b5dcd-d7d3-4293-a806-8d6157b0ab81.jpg

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ Եվրամիության (ԵՄ) խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ հունիսի 7-ին հեռախոսազրույց է եղել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Վերջինս անհրաժեշտ է համարել Թուքրիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ կոնկրետ և դրական օրակարգով շփումների ինտենսիվացումը բոլոր մակարդակներում։

Էրդողանն անդրադարձել է նաև վիզայի ազատականացման, միգրացիայի կառավարման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Թուրքիայի նկատմամբ նման վերաբերմունքը և լիիրավ անդամակցության հեռանկարին աջակցելը կնպաստի երկկողմ հարաբերություններում նոր հորիզոնների բացմանը։ 

--00--ԶՀ