«Հազար օղորմի Սերգոյին, որ կենդանի լիներ, աչքերի մեջ կնայեի ու կասեի ամոթ». Բարսեղ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, որը մահացել էր 2021թ․-ի փետրվարին կորոնավիրուսային հիվանդությունից, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունք է տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նույն քրգործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

«Երեխեք, չե՞մ ասել, որ Գյուլնազ տատի հեքիաթներն ա, թատրոն ա։ Հազար օղորմի Սերգոյին, որ կենդանի լիներ, աչքերի մեջ կնայեի ու կասեի ամոթ։ Սերժ Սարգսյանի դեմ կարված գործ ա»,-նշեց Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ