Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա, 10-11-ն աստիճանաբար նույնքան կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

yerevan-header

Հունիսի 8-ի և 12-ի կեսօրից հետո, 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Հունիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 10-11-ը, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

·Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  35.8°C (1966 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     8.5°C (1973 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                20.5°C

--00—ՅՄ