Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով ջրհեղեղից Խերսոնում տուժել է հայկական համայնքի 2 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

1112818

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժածներ կան նաև Խերսոնի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը AnalitikaUA-ին հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։

«Կան տուժածներ տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում, և Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։ Բնականաբար, օգնություն է ցուցաբերվում ոչ միայն հայերին, այլ բոլոր խերսոնցիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ