ՀՀ–ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

photo_2023-06-08_17-57-05

ԵԱՏՄ երկրների վրա կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում։ Այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Սարգսյանն ընդգծեց, որ պատժամիջոցները երկակի ազդեցություն են ունենում, բայց Հայաստանն արդեն 2 տարի է` դրանից մեծ եկամուտ է ստանում։ Ըստ Սարգսյանի` տնտեսական աճն էլ ավելի բարձր է, քան կանխատեսում էր պետությունը։

«Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծվել, որովհետև կապիտալի ներհոսք է տեղի ունենում` մեր երկրում հարյուրավոր IT ընկերություններ են ստեղծվել, որտեղ ԵԱՏՄ տարածքի մասնագետներ են աշխատում։ Այն պրոդուկտը, որը նրանք ստեղծում են, ամբողջ Եվրասիական տնտեսական տարածքի համար է»,-նշեց նա։

--00—ՅՄ