Գազը փչեց դեմքիս, փետով զարկեց գլխիս, հեսա գլխիս վնասվածքը. արագածավանցին ցույց տվեց վնասվածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Գազը պահեց վրես, հետո զարկեց գլխիս։ Այսպես է նկարագրում արագածավանցի 24-ամյա երիտասարդը ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը։

«Փոքր գազի բալոն էր՝ սպիտակ գույնի։ Հեսա վնասվածքը, կար են դրել գլխիս։ Ձերբակալելն իմ համար քիչ է, ինքը պետք է ցմահ նստի, ամբողջ գյուղն է ուզում»,-ասաց տուժած երիտասարդը։

Հիշեցնենք, որ Հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ