Քաղաքացին կենսաթոշակը վճարող բանկը կարող է փոխել՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

290605926_379059704319166_1981234836885527681_n

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

Դիմումն անհրաժեշտ է լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը կենսաթոշակառուն ընտրել է և այդ մասին հաղորդագրություն կուղարկի քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։

--00—ՅՄ