Երեխաներին տրամադրվել է ՄԻՊ թեժ գծի համարը․ կարող են հարցեր ուղղել պաշտպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 8-ին, հյուրընկալել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22 երեխայի և մասնագետների, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ 

Պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը, իրավասությունների շրջանակը, ինչպես նաև քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Երեխաներին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա գործող թեժ գիծ ծառայության և Պաշտպանին դիմելու մյուս բոլոր հնարավոր տարբերակների մասին, որոնց միջոցով նրանք կարող են բարձրաձայնել իրենց հանդիպող խնդիրները։

Երեխաները հնարավորություն են ունեցել Անահիտ Մանասյանին ուղղել բազմաթիվ հարցեր երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունների, կրթություն ստանալու, կարծիք հայտնելու,  բռնության դեպքերի, բուլինգի դրսևորումների, ինչպես նաև իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ թեմաների վերաբերյալ։

--00--ՍՊ