Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահները 289 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 



«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 289,6 տոննա մարդասիրական օգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00--ՍՊ