ՆԳՆ ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու հետևանքով վթար էր տեղի ունեցել․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

պարզաբանում

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․

«Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ:

Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:

Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է  հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ