Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

արցախ

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: 
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել  Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և  Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  չի համապատասխանում իրականությանը։   

Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ  խեղաթյուրում է  իրականությունը`  փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման  հնարավոր դեպքերը։

--00--ՍՊ